Անցնել բովանդակությանը

Վերադարձ և երաշխիք

Մեր գորգերը պատրաստվում են անհատական պատվերով՝ ձեր մեքենայի մակնիշին և չափսերին համապատասխան։

Ստորև ներկայացված են վերադարձի, փոխանակման և երաշխիքի պայմանները։ Այստեղ կարող եք ծանոթանալ, թե որ դեպքերում է հնարավոր վերադարձնել կամ փոխանակել ապրանքը, ինչ ժամկետներում պետք է դիմել և ում հաշվին են կատարվում առաքման ծախսերը։

Երաշխիք

Երաշխիքը տրամադրվում է արտադրական թերությունների դեպքում և գործում է 6 ամիս։

Եթե գորգի վրա հայտնաբերվի արտադրական թերություն, մենք անվճար կպատրաստենք նորը։ Եթե նորի պատրաստումն անհնար լինի, կվերադարձնենք վճարված գումարը։

Վերադարձի և փոխանակման պայմանները

  1. Պատվերի չեղարկում՝ մինչև պատրաստման մեկնարկը

    Ի՞նչ է հնարավոր

    Եթե չեղարկեք պատվերը մինչև դրա պատրաստման աշխատանքները սկսելը, ամբողջությամբ կվերադարձնենք վճարված գումարը։

    Ժամկետ

    Մինչև պատվերի պատրաստման մեկնարկը։

    Առաքում

    Առաքում դեռ չի կատարվել, հետևաբար առաքման ծախսեր չկան։

  2. Եթե պարզապես փոխել եք ձեր միտքը

    Ի՞նչ է հնարավոր

    Եթե ստանալուց հետո որոշել եք, որ գորգն այլևս ձեզ պետք չէ, կարող եք վերադարձնել այն, պայմանով, որ գորգը չի օգտագործվել և վնասված չէ։ Վճարված գումարը կվերադարձվի ձեր քարտին։

    Ժամկետ

    Պատվերը ստանալուց հետո՝ 7 օրվա ընթացքում։

    Առաքում

    Առաքման ծախսերը հոգում եք դուք։ Պատվերը ձեզ հասցնելու համար վճարված գումարը չի վերադարձվում, իսկ ապրանքը մեզ հետ ուղարկելու ծախսերը նույնպես ձեր հաշվին են։

  3. Եթե սխալը մեր կողմից է

    Ի՞նչ է հնարավոր

    Եթե գորգն ունի արտադրական թերություն, չի համապատասխանում ձեր նշած մեքենայի տվյալներին, սխալ ապրանք է առաքվել կամ ապրանքը վնասվել է առաքման ընթացքում, մենք անվճար կպատրաստենք նորը կամ կփոխարինենք այն։ Եթե դա հնարավոր չլինի, կվերադարձնենք վճարված գումարը։

    Ժամկետ

    Պատվերը ստանալուց հետո՝ 7 օրվա ընթացքում։ Արտադրական թերության դեպքում կարող եք դիմել նաև երաշխիքի գործողության ընթացքում՝ 6 ամսվա ընթացքում։

    Առաքում

    Առաքման և վերադարձի հետ կապված ծախսերը հոգում ենք մենք։

  4. Եթե գորգը չի համապատասխանում մեքենային՝ սխալ նշված տվյալների պատճառով

    Ի՞նչ է հնարավոր

    Եթե գորգը չի տեղավորվում մեքենայի մեջ, քանի որ պատվերի ժամանակ սխալ մեքենայի տվյալներ եք նշել, գումարի վերադարձ չի կատարվում։ Այս դեպքում հնարավոր է միայն փոխանակում՝ ճիշտ մեքենայի համար նախատեսված գորգով։

    Փոխանակման համար անհրաժեշտ լրացուցիչ վճարի չափը նախապես կհստակեցվի մեր մասնագետի հետ՝ նոր պատվերի պատրաստումը սկսելուց առաջ։

    Ժամկետ

    Պատվերը ստանալուց հետո՝ 7 օրվա ընթացքում։

    Առաքում

    Առաքման և վերադարձի ծախսերը հոգում եք դուք։

  5. Աքսեսուարների վերադարձ

    Ի՞նչ է հնարավոր

    Չօգտագործված աքսեսուարները կարող եք վերադարձնել, եթե դրանք պահպանել են իրենց սկզբնական տեսքն ու փաթեթավորումը։ Վճարված գումարը կվերադարձվի ձեր քարտին։

    Ժամկետ

    Պատվերը ստանալուց հետո՝ 7 օրվա ընթացքում։

    Առաքում

    Առաքման և վերադարձի ծախսերը հոգում եք դուք։ Եթե աքսեսուարը թերի է կամ սխալ ապրանք է առաքվել, բոլոր առաքման ծախսերը հոգում ենք մենք։

Գումարի վերադարձ

Գումարը վերադարձվում է միայն անկանխիկ եղանակով՝ այն բանկային քարտին, որով կատարվել է վճարումը։ Կանխիկ վերադարձ չի իրականացվում։

Մենք գումարը վերադարձնում ենք վերադարձը հաստատելուց կամ վերադարձվող ապրանքը ստանալուց հետո՝ 6 օրվա ընթացքում։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ գումարի՝ ձեր քարտին մուտքագրման ժամկետը կախված է քարտը թողարկած բանկից։

Ինչպե՞ս դիմել վերադարձի կամ փոխանակման համար

Վերադարձի կամ փոխանակման համար զանգահարեք մեզ կամ գրեք մեր կապի միջոցներով՝ նշելով ձեր պատվերի համարը։ Կոնտակտային տվյալները կարող եք գտնել կայքի ներքևի հատվածում։

Եթե խնդիրը կապված է ապրանքի թերության, վնասվածքի կամ մեր կողմից թույլ տրված սխալի հետ, խնդրում ենք նաև ուղարկել համապատասխան լուսանկարներ։

Մեր մասնագետը կուսումնասիրի ձեր դիմումը, կճշտի մանրամասները և կտեղեկացնի, թե ինչպես կարող եք վերադարձնել կամ փոխանակել ապրանքը։

Մենք կարևորում ենք յուրաքանչյուր հաճախորդի գոհունակությունը և փորձում ենք հնարավորինս արագ ու հարմար լուծում գտնել առաջացած խնդիրների համար։

Հարց ունե՞ք