Անցնել բովանդակությանը

EVA ավտոգորգեր Հայաստանում

Ընտրեք ձեր մեքենան

Սկզբում ընտրեք նախորդ դաշտը
Սկզբում ընտրեք նախորդ դաշտը
Արտադրվում է Հայաստանում

Ցեխն ու կեղտը մնում են գորգի վրա

Ջուրը, ցեխն ու ավազը հավաքվում են գորգի հատուկ բջիջների մեջ և չեն թափանցում հատակին։ Մաքրելու համար պարզապես լվացեք ջրով, և գորգը նորից կլինի ինչպես նորը։

Ընտրել գորգերը →
  • Սեփական արտադրամաս Հայաստանում
  • Ձեր մոդելի ճշգրիտ չափսերով
  • Առաքում ձեր դռան մոտ ամբողջ Հայաստանով
  • Վճարում քարտով՝ կայքում
  • Երաշխիք 6 ամիս
  • Պատրաստվում է 2 օրում
−5%
առաջին պատվերի համար
Թողեք ձեր էլ. հասցեն, և մենք կուղարկենք զեղչի կոդը։

Սեղմելով՝ համաձայնում եք գաղտնիության քաղաքականությանը։

Մեր արտադրամասը

Ոչ թե վերավաճառում ենք, այլ արտադրում ինքներս

Մեր արտադրամասը գտնվում է Քաղաք Արմավիրում։ Յուրաքանչյուր գորգ ձևում ենք հենց Ձեր մեքենայի անհատական ձևանմուշով (լեկալով), խնամքով կարում եզրագծերը և մանրակրկիտ ստուգում՝ նախքան Ձեզ ուղարկելը։

  • Գինն՝ ուղիղ արտադրողիցԳնե՛ք առանց միջնորդների և ավելորդ հավելավճարների։
  • Պատրաստ է ընդամենը 2 օրումՇաբաթներով արտասահմանից սպասելու կարիք այլևս չկա։
  • Ձեր մեքենայի մոդելը ցանկում չկա՞Հոգ չէ․ մենք ինքներս կչափագրենք Ձեր մեքենան և կստեղծենք նոր ձևանմուշ։
  • Այցելե՛ք մեր արտադրամասԵկե՛ք և սեփական աչքերով տեսեք, թե ինչպես են պատրաստվում Ձեր մեքենայի գորգերը։

Ինչո՞ւ են վարորդները նախընտրում EVA գորգերը

Խնդիրն ու լուծումը

Սովորական ռետինե գորգերը հաճախ տհաճ հոտ են ունենում, իսկ կտորե գորգերը արագ թրջվում են ու դժվարությամբ չորանում։

EVA գորգերը միաժամանակ լուծում են այս երկու խնդիրները։

−50°C-ից մինչև +50°C

Այս գորգերն առավելագույնս դիմացկուն են ինչպես ծայրահեղ ցրտի, այնպես էլ ուժեղ տաքության նկատմամբ։

  1. Կեղտը մնում է գորգի մեջ

    Ջուրը, ցեխն ու ավազը հավաքվում են բջիջներում և չեն հասնում մեքենայի հատակին։

  2. Ձմեռ թե ամառ

    Ցրտին չի կարծրանում, շոգին չի փափկում։ Դիմանում է −50°-ից մինչև +50° ջերմաստիճանի։

  3. Մաքրվում է մի քանի րոպեում

    Հանեք, թափ տվեք կամ ջրով լվացեք։ Արագ չորանում է։

  4. Առանց տհաճ հոտի

    Նույնիսկ շոգ օրը՝ փակ մեքենայում, ռետինի հոտ չի գալիս։

  5. Կտրված է հենց ձեր մեքենայի համար

    Յուրաքանչյուր գորգ կտրում ենք ձեր մոդելի լեկալով։ Չի սահում և ոտնակներին չի խանգարում։

Պատվիրելը հեշտ է

EVA ավտոգորգեր Հայաստանում կարող եք պատվիրել առցանց՝ չորս պարզ քայլով։

Սկսել պատվերը
  1. Ընտրեք մեքենան

    Նշեք մակնիշը, մոդելը և թողարկման տարին։

  2. Ընտրեք գույները

    Գորգի և եզրի գույնը, նախշը։ Արդյունքն անմիջապես երևում է էկրանին։

  3. Թողեք ձեր հեռախոսահամարը

    Մեր մասնագետը կզանգահարի և կճշտի մանրամասները։

  4. Ստացեք գորգերը

    Կառաքենք ձեր տուն կամ աշխատավայր։ Վճարեք քարտով՝ պատվիրելիս։

Գույների ընտրություն

Հավաքեք ձեր գորգը

Գորգի 5 գույն, եզրի 9 երանգ և 3 նախշ։ Փորձեք տարբեր համադրություններ և տեսեք, թե ինչպես կնայվի՝ նախքան պատվիրելը։

  • Փեթակ
  • Փախլավա
  • Ծաղիկ
  • Վարորդի կրունկի տակ դնելու համար նախատեսված երկաթ
Ընտրել գույները →
  • Սև և նարնջագույն
  • Շագանակագույն և բեժ
  • Մոխրագույն և կարմիր
  • Մուգ կապույտ և կապույտ

Ինչ ենք պատրաստում

Ինչ են ասում մեր հաճախորդները

  • Շատ գոհ եմ

    Ավետիս · BMW F10
  • Ահավոր գոհ եմ

    Հրանտ · Infinity QX50
  • Զավասկոյ կովրիկների պես նստումա իրա տեղերը

    Վարդգես · Lada vaz 2106
  • Կովրիկները շատ եմ հավանել, Բոլոր կովրիկները գործարանայինի պես նստել են իրենց տեղերում

    Արմեն · Dodge Dart

Հաճախ տրվող հարցեր

Չգտա՞ք ձեր հարցի պատասխանը։ Գրեք մեզ WhatsApp-ով կամ զանգահարեք՝ սիրով կօգնենք։

Գրել WhatsApp-ով

Պատվիրեք մեր կայքում՝ ընտրեք մեքենան և գույները, թողեք հեռախոսահամարը, և մեր մասնագետը կզանգահարի՝ մանրամասները ճշտելու համար։ Գորգերը պատրաստում ենք մեր արտադրամասում՝ Հայաստանում, և առաքում ենք ամբողջ Հայաստանով։

Մեր EVA կովրիկները (rusakan EVA kovrikner) պատրաստում ենք ռուսական EVA նյութից, որը համարվում է ամենաորակյալներից մեկը։ Այն չի կորցնում ձևը, չի ճաքում և հոտ չունի։ Յուրաքանչյուր կովրիկ կտրում ենք ձեր մեքենայի լեկալով մեր արտադրամասում։

EVA-ն (էթիլենվինիլացետատ) թեթև, ճկուն և ջրակայուն նյութ է։ Գորգի մակերեսը բաղկացած է փոքրիկ բջիջներից, որոնց մեջ մնում են ջուրը, ցեխն ու ավազը։

Պատրաստում ենք 2 աշխատանքային օրում։ Երևանում առաքումը տևում է 1 օր, մարզերում՝ 2 օր։

Գրեք մեզ մակնիշը, մոդելը և թողարկման տարին։ Մենք կչափենք ձեր մեքենան և կպատրաստենք նոր լեկալ։

Վճարել կարող եք՝ քարտով՝ կայքում։

Երաշխիքը գործում է արտադրական թերությունների դեպքում։

Եթե սխալը մերն է, գորգը անվճար նորից պատրաստում ենք։ Եթե մեքենայի տվյալները սխալ են նշվել՝ հնարավոր է փոխանակում հաճախորդի լրացուցիչ վճարով, իսկ գումարը չի վերադարձվում։ Դիմել կարելի է պատվերը ստանալուց հետո 7 օրվա ընթացքում. մանրամասները «Վերադարձ և երաշխիք» էջում են։

Ոչ, ամրացման կոճակները առանձին տարբերակ են։ Դրանք ընտրում եք գույների ընտրության ժամանակ՝ մինչև երկուսը յուրաքանչյուր գորգի վրա, գինը նշված է կողքին։ Դրվում են գորգի ներքևի մասում՝ դռան կողմում։